Փոքր ֆերմերային տնտեսությունների զարգացում

2014թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Բի Էս Սի»-ն, «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի հետ միասին իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում շահառու կոոպերատիվներին (Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Սևքար, Ենոքավան, Հովք և Գոշ) հանձնեց ջերմատների պահպանման և վերանորոգման համար նախատեսված էլեկտրական գործիքներ, ինչպես նաև համակարգչային տեխնիկա՝ հարակից պարագաներով: «Բի Էս Սի»-ի կողմից մատուցվեց նաև խորհրդատվություն սարքերի օգտագործման և պահպանման վերաբերյալ: