Ձեռնարկատիրության անվճար դասընթացների և բիզնես հիմնելու հնարավորություն Իջևանի 18-35 տարեկան երիտասարդների համար

 

Հրավիրում ենք Իջևանի 18-35 տարեկան երիտասարդներին մասնակցելու Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Հայկական Բարեգործական Հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագրին:

 

 

Ծրագրի շրջանակում կընտրվեն թվով 15-20 երիտասարդներ, որոնք կմասնակցեն անվճար ձեռնարկատիրության դասընթացների, կստանանան անհատական բիզնես խորհրդատվություն՝ բիզնես գաղափարների նախագծման, պլանավորման, կառավարման և զարգացման համար:

 

Ծրագրի արդյունքում մասնակիցները կմշակեն բիզնես պլաններ, որոնցից ամենաիրատեսականները կֆինանսավորվեն՝ դրամաշնորհի տեսքով:

 

Դիմելու համար հարկավոր է լրացնել մասնակցության հայտ-ձևը... 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 21.04.2019: Մասնակիցները ընտրվելու են մրցութային կարգով:

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել՝ 077 57 47 78, 095 57 47 78: