«ՓԱՅՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» դասընթաց - ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն»

 

«Փայտագործություն» դասընթաց

 

 

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրվում են փայտագործությամբ, գնահատում են փայտից ստեղծված ձեռագործ աշխատանքները, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները փայտագործության բնագավառում, տիրապետել փորագրության նրբություններին, տարբեր գործիքների հետ աշխատելու առանձնահատկություններին:

 

 

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներ.

Ծանոթություն նյութի և գործիքների առանձնահատկություններին,

Փայտի մշակում, աշխատանք գործիքներով,

Հղկում, փորագրություն,

Նախշերի որոշում և մշակում,

Ժամանակակից փայտագործության նմուշների ստեղծում,

Աշխատանք-որակ համադրության ապահովում:

 

Ակնկալիքները դասընթացից.

Ստեղծել գեղեցիկ աշխատանքներ, ինչպես նաև պատկերացում կազմել դրանց հետ կապված բոլոր նրբությունների մասին:

Դասընթացի շրջանակներում ստեղծել նրբաճաշակ և իրացվելի պարագաներ:

Դասընթացից ստացված հմտությունները կիրառել նաև հետագայում՝ ստեղծելով նոր տեսակի աշխատանքներ:

Արտացոլել դիլիջանյան յուրահատուկ ոճը ստեղծված աշխատանքներում:

 

Ժամանակացույց.

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 150 ժամ՝ ներառյալ տնային աշխատանքները և խորհրդատվությունը դասընթացավարի հետ:

Բուն դասընթացը տեղի կունենա շաբաթը 3 անգամ, յուրաքանչյուրը դասընթացը կտևի 2 ժամ:

Մեկնարկ՝ հուլիսի 16, ժամը 11:00:

 

Դասընթացավար.

Սևակ Սաղաթելյան

 

Դասընթացի անցկացման վայր.

Դիլիջանի համայնքային կենտրոն, հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 61:

 

Գրանցում.

Փայտագործության դասընթացին գրանցվելու և մասնակցելու համար հետևեք հղմանը:

Մասնակցությունը դասընթացին անվճար է: