Մասնագիտական զարգացում

«Բի Էս Սի»-ն հավատում է, որ շարունակական ուսուցման և զարգացման շնորհիվ ցանկացած անհատ կարող է հաջողության հասնել: Այդ իսկ պատճառով մասնագիտական զարգացումը համարվում է «Բի Էս Սի»-ի ռազմավարական ուղղությոններից մեկը և գործունեության անբաժանելի մասնիկը:

 

Խորհրդատվության շնորհիվ դրական արդյունքների հասնելու համար կարևոր է ոչ միայն գտնել ինքնատիպ և տվյալ ընկերության սկզբունքներին ու պահանջներին բնորոշ լուծումներ, այլ նաև կիսվել այն փորձով և գիտելիքներով, որոնց արդյունքում կարողանում ենք բարձրացնել ինչպես Հայաստանի շուկայում գործող, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների կատարողականը:

Գործունեության 22 տարիների ընթացքում «Բի Էս Սի»-ն իրականացրել է ավելի քան 1300 դասընթաց, սեմինար և այլ ուսուցողական ծրագրեր մասնավոր ընկերությունների, հասարակական հատվածը, միջազգային կազմակերպությունները և համայնքները ներկայացնող ավելի քան 13000 մասնակիցների համար: «Բի Էս Սի»-ն մասնագիտական զարգացման ծրագրեր է իրականացնում մի շարք հեղինակավոր կազմակերպությունների համար, որոնց թվին են դասվում «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «Ֆայն», «Պեռնո Ռիկար Արմենիա», «ՕՔՍՖԱՄ Հայաստան», «Շեն Հոլդինգ», «Աթենք» և մի շարք այլ մասնավոր ընկերություններ, միջազգային կազմակերպություններ և ՀԿ-ներ:

 

Մենք գտնում ենք, որ դասընթացների և խորհրդատվության լավագույն արդյունքը զգալի է դառնում դասընթացից որոշ ժամանակ անց, երբ մասնակիցները գործնականում կիրառում են ձեռք բերված հմտությունները և նշանակալի արդյունքների շնորհիվ գնահատում դասընթացի արդյունավետությունը: Ահա թե ինչու «Բի Էս Սի»-ի կողմից իրականացվող բոլոր դասընթացների հիմքում ընկած են պրակտիկ օրինակներ, սեփական փորձից վերցված քեյս սթադիներ (մասնակիցներին նաև հնարավորություն է տրվում աշխատելու հենց իրենց ընկերության խնդիրների վրա):

Ընկերությունն իրականացնում է ոչ միայն դասընթացներ, սեմինարներ, կարճաժամկետ թրեյնինգներ, համաժողովներ և ֆորումներ, այլ նաև, գործընկերների հետ համատեղ, ձեռներեցների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրեր Հայաստանի տարբեր համայնքներում:

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակ), ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն սկսնակ գործարարների ձեռներեցությանը» համատեղ ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի»-ն ծրագրի մասնակիցների համար իրականացրել է մեկամսյա դասընթաց, որի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան վերապատրաստում անցնելու բիզնեսի պլանավորման և կառավարման, գործարարության, մարքեթինգի, պետական գրանցման ընթացակարգերի, հարկային դաշտի, հաշվապահության և այլ թեմաների շուրջ` արդյունքում ծանոթանալով Հայաստանի բիզնես միջավայրի առանձնահատկություններին և ձեռք բերելով սեփական բիզնես հիմնելու համար անհրաժեշտ հմտություններ: «Բի Էս Սի»-ի խորհրդատուների աջակցությամբ մասնակիցները մշակեցին իրենց գործարար ծրագրերը և հնարավորություն ստացան հիմնելու իրենց բիզնեսը և դրանով իսկ ապահովելու իրենց համայնքի տնտեսական զարգացումը:

«Բի Էս Սի»-ն «Առաքելություն Հայաստան»-ի հետ համատեղ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է 7 համայնքների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Ճամբարակ, Սևան, Հրազդան, Գավառ, Սպիտակ, Գյումրի) մասնակիցների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ և մատուցում բիզնես խորհրդատվություն սեփական բիզնես հիմնելու և ձեռք բերված մասնագիտական կարողությունները կիրառելու հարցերում և արդյունքում նպաստում տվյալ համայնքների բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

 

«Բի Էս Սի»-ն կարևորում է իր հաճախորդների և գործընկերների հետ գիտելիքի, փորձի կիսումը և ընկերության ներքին աշխատակիցների մասնագիտական հմտությունների անընդմեջ բարելավումը, ինչի արդյունքում ոչ միայն ապահովում է ավելի բարձր որակավորում ունեցող աշխատակազմ, այլ նաև գերազանցում հաճախորդների և գործընկերների սպասելիքները` մատուցելով նորարար և շուկայական վերջին միտումներին համապատասխանող ծառայություններ, որոնք հիմնված են լինում ինչպես հիմնարար տեսական, այնպես էլ պրակտիկ գիտելիքների վրա: