Բիզնես մոդելի մշակման գործիքներ

 

Ճիշտ բիզնես մոդելը զարգացած և կայուն բիզնեսի հիմքն է: Բիզնես մոդել կանվասի կիրառումն օգտակար է ոչ միայն բիզնես սկսելիս, այլև նոր պրոդուկտ մշակելիս, կազմակերպությունում նոր բաժին կամ մասնաճյուղ բացելիս: Այն թույլ է տալիս բազմակողմանի վերլուծել ու հասկանալ նոր գաղափարի իրականացման բոլոր քայլերը:

 

Տարատեսակ բիզնես մոդելները կոչված են մեկ նպատակի. նկարագրում են, թե ինչպես է բիզնեսը մշակում արժեքներ, ստեղծում դրանք և հասցնում հաճախորդներին: Մոդելն օգնում է ստեղծել բիզնեսի ապագան: Այն իրենից ներկայացնում է տեսանելի պատկեր, որն իր պարզությամբ ցույց է տալիս, թե ինչպես են բիզնեսի տարբեր բաժիններ փոխգործակցում՝ ստեղծելով հաճախորդների համար հավելյալ արժեք:

 

Որպես առանձին բաժիններ կարող են դիտվել մարքեթինգը, վաճառքը, նախագծումը, վերամշակումը, արտադրությունը, ֆինանսները, տեղեկատվական տեխնոլոգիաները, գործընկերներն ու մատակարարները: Բիզնես մոդելի կառուցման մոտեցումները պետք է լինեն պարզ ու ընկալելի:

 

«ՔՈ Բիզնեսը» հենց այն նոր նախագիծը, ֆորմատն է, որ անհրաժեշտ է քեզ: 

 

«ՔՈ Բիզնես»-ի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձառու բիզնես խորհրդատուները կօգնեն քեզ, կուղղորդեն, կսովորեցնեն, կտրամադրեն գործիքներ, նյութեր, կիրառելի ու աշխատող հմտություններ, մեխանիզմներ Քո Բիզնեսի առաջխաղացման համար:

 

Մանրամասներն` այստեղ ... 

Նախնական հանդիպմանը գրանցվելու համար ... 

 

Կապ
captcha