EBRD SBS

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարար խորհրդատվական ծառայություններ» (այժմ` Աջակցություն փոքր բիզնեսին) ծրագրի (EBRD SBS) ֆինանսավորմամբ «Բի Էս Սի»-ն «Մաքուր երկիր» ընկերությանը մատուցել է գործունեության արդյունավետության բարելավման խորհրդատվական ծառայություններ:

 

Համագործակցության ընթացքում «Բի Էս Սի»-ն իրականացրել է ընկերության ընդլայնման նպատակով 5 տարիների տնտեսական և ֆինանսական կանխատեսում: Համագործակցության շրջանակներում իրականացվել է թափոնների կառավարման գործարանի պահանջարկի գնահատում, գործարանի բացման ներդրումների գնահատում, ներդրումների ներգրավման աղբյուրների մշակում, նախագծի իրականացման ֆինանսական ցուցանիշների մշակում, ինչպես նաև անհրաժեշտ ֆոնդերի ներգրավում և թափոնների կառավարման գործարանի կառուցման աշխատանքների խորհրդատվություն:

Շուկայական հնարավորությունների, առկա խոչընդոտների և մրցակցային դաշտի ուսումնասիրության նպատակով իրականացվել է հիմնավոր շուկայական հետազոտություն: Ծրագրի իրագործելիության գնահատման համար իրականացվել է նաև իրագործելիության հետազոտություն, որի հիման վրա մշակվել է մարքեթինգի ռազմավարություն շուկայում առկա խոչընդոտները հաղթահարելու և հնարավորությունները օգտագործելու նպատակով: Մշակվել է գործողությունների մանրակրկիտ ծրագիր ընկերության ղեկավարության գործողություններում ուղեցույց ծառայելու նպատակով: Ծրագրի իրականացման համար հարկավոր էր արտաքին ֆինանսավորում, ինչի նպատակով «Բի Էս Սի»-ի կողմից մշակվել է ֆինանսական ծրագիր, որը ներառում էր նաև ներդրումային ծրագիրը:

 

«Բի Էս Սի»-ն առաջարկում է կառավարման խորհրդատվություն թափոնների կառավարման, արևային էներգիայի, քամու էներգիայի, հիդրոէներգիայի ոլորտներում, ինչի միջոցով ձգտում է Հայաստանում ռեսուրսների խնայողությանն ուղղված մտածելակերպի և գործելաոճի զարգացմանը: