Բիզնեսի, գաղափարի ներկայացման, պրեզենտացիոն հմտություններ

 

Ամեն ինչ լավ է, բայց երբ գործը հասնում է պրեզենտացիա անելուն, ապրանքը, ծառայությունը, բիզնեսը ներկայացնելուն… Մարդկանց առջև ելույթ ունենալը, բիզնեսը, գաղափարը այնպես ներկայացնելը, որ դիմացինը հավանություն տա, ամենից հեշտ գործը չէ: Սակայն հմտությունների զարգացման և որոշ տեխնիկաների կիրառման արդյունքում կարելի է համոզել, լավագույնս ներկայացնել ու վաճառել գրեթե ցանկացած գաղափար:

 

Կարևոր է նաև ճիշտ կառուցվածք ունեցող պրեզենտացիոն ֆայլի կազմումը, դրանից օգտվելու հմտություններն ու տեխնիկաները:

 

Հայտնի օրինակ է. եթե վերելակով իջնելիս լինես և վերելակում լինի մի մեծահարուստ պոտենցիալ ներդրող ու դու ունես ընդամենը 2 րոպե քո գաղափարը ներկայացնելու համար, ապա ի՞նչ կասես, ինչի՞ց կսկսես…

 

«ՔՈ Բիզնեսը» հենց այն նոր նախագիծը, ֆորմատն է, որ անհրաժեշտ է քեզ: 

 

«ՔՈ Բիզնես»-ի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձառու բիզնես խորհրդատուները կօգնեն քեզ, կուղղորդեն, կսովորեցնեն, կտրամադրեն գործիքներ, նյութեր, կիրառելի ու աշխատող հմտություններ, մեխանիզմներ Քո Բիզնեսի առաջխաղացման համար:

 

Մանրամասներն` այստեղ ... 

Նախնական հանդիպմանը գրանցվելու համար ... 

 

Կապ
captcha