1. ԳՏԻ'Ր ԻՆՔԴ ՔԵԶ

ԳՏԻ՛Ր … Մարդիկ որոշում են կայացնում, թե ինչ բիզնես սկսեն` կախված իրենց ունեցած հնարավորություններից, ցանկությունից, առաջին հայացքից լավ թվացող գաղափարից, փող աշխատելու ձգտումից...

Իսկ հիմա պատկերացրու բիզնես, որը հիմնված է քո անձնական ուժեղ կողմերի վրա, քո տաղանդի, քո առավելությունների, քո գիտելիքի ու յուրահատկությունների վրա: Օրինակ. դու ժպտերես ես, գնահատում և վայելում ես մարդկանց հետ շփումը և քո բիզնեսը` վաճառք, սպասարկում, ուղղակի հաղորդակցում հաճախորդների հետ... իդեալական համադրություն…. Պարզապես` WOW!  

Օգտագործելով սեփական բացառիկությունը` կարող ես ավելի մեծ հաջողությունների հասնել հենց այդ բիզնեսում: Ու բիզնեսը կդառնա հոբբի, իսկական հոբբի: Իսկ սրանից հզոր բան ուղղակի չկա: Անում ես այն, ինչ սիրում ես, անում ես այն, ինչ քեզ դուր է գալիս, այն, ինչ քեզ մոտ լավագույնն է ստացվում, իսկ արդյունքն ավելի մեծ է լինում:

 

 

«ԳՏԻ՛Ր…»-ը քո տաղանդի ներդրումն է քո բիզնեսի մեջ: Տասը «ԳՏԻ՛Ր…»-ներից կազմված մոտիվացիոն նախագիծը քեզ հնարավորություն կտա բացահայտելու քո ուժեղ կողմերը և գտնելու այն բիզնեսի տեսակն ու ոլորտը, որն առավելագույնն է համապատասխանում քեզ ու քո բնույթին:

 


 

Այսպիսով, 10 «ԳՏԻ՛Ր…»-ները՝

1.  «ԳՏԻ՛Ր» ինքդ քեզ

2.  «ԳՏԻ՛Ր» քո բիզնես գաղափարը

3.  «ԳՏԻ՛Ր» քո բիզնեսի կարգավիճակը

4.  «ԳՏԻ՛Ր» քո հաճախորդին

5.  «ԳՏԻ՛Ր» բանակցելու քո ոճը

6.  «ԳՏԻ՛Ր» մարքեթինգի քո ծրագիրը

7.  «ԳՏԻ՛Ր» վաճառքի քո գործիքները

8.  «ԳՏԻ՛Ր» կառավարման քո մոտեցումը

9.  «ԳՏԻ՛Ր» քո անձնակազմին

10.  «ԳՏԻ՛Ր» քո ներդրողին։

Յուրաքանչյուր ամիս` 1-ից 2 հանդիպում

 


 

Նախագծի ընթացքում մասնակիցները կկարողանան.

 Ճանաչել իրենց ավելի լավ և ավելի խորը

 Բացահայտել իրենց թաքնված ներուժը

 Նայել սահմաններից այն կողմ և մտածել բազմակողմանի

 Հաղթահարել բոլոր խոչընդոտները

 Տեսնել հնարավորությունները և օգտվել նրանցից

 Լինել ավելի ինքնակազմակերպված և կարգապահ

 Լինել ստեղծագործ և նորարարության աղբյուր

 Սկսել գործել հենց այս պահից

 

Ավելին, նախագծի վերջում.

 2 մասնակցի համար BSC-ի մասնագետների կողմից կմշակվի նրանց ընտրած գործի բիզնես պլանները

 5 մասնակցի համար BSC-ի մասնագետների կողմից կմշակվի նրանց ընտրած գործի բիզնես մոդելները

 Նախագծի ավարտին կկազմակերպվի մեկ լրացուցիչ, բոնուսային հանդիպում բոլոր մասնակիցների հետ` հարց և պատասխան ֆորմատով

 

Նախագիծը վարելու է ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, բիզնեսի կառավարման խորհրդատու, մի քանի բիզնեսների համահիմնադիր, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ: 

Տարբեր «Գտի՛ր...»-ների ժամանակ կհրարվիրվեն մասնագետներ և հաջողակ ձեռներցներ` իրենց փորձը մասնակիցներին փոխանցելու և խորհուրդներ տալու նպատակով:

 


 

1. «ԳՏԻ՛Ր» ինքդ քեզ

 Ավելի լավ ճանաչիր քեզ և բացահայտիր թաքնված ներուժդ

 Նայիր սահմաններից այն կողմ և հաղթահարիր խոչընդոտները

 Փնտրիր հնարավորություններ և օգտվիր նրանցից

 Ինքնակազմակերպվիր և գործիր

 Եղիր ստեղծագործ և նորարարության աղբյուր

 Դարձիր առաջնորդ և ձգտիր գերազանցության

Օր` Ապրիլի 25,   ժամ` 19.00-21.00,   վայր` LOFT Yerevan

 


 


 

Մանրամասն ինֆորմացիայի համար անցնել ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ ...  

Կապ
captcha