«Գրանդ Քենդի»

«Գրանդ Քենդի» ընկերությունը կարևորում է հանրային կարծիքն իր մասին: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է հետազոտություն Հայաստանի 10 մարզերի բնակիչների շրջանում, որի նպատակն է եղել գնահատել Հայաստանի բնակիչների վերաբերմունքը ընկերության, դրա արտադրանքի, ֆիրմային խանութների և մարքեթինգային միջոցառումների նկատմամբ:

 

Հետազոտության շրջանակներում իրականացվել են դեմառդեմ հարցումներ տարիքային չորս խմբերի ներկայացուցիչների հետ: Ավելի խորը ուսումնասիրության նպատակով անցկացվել են 5 ֆոկուս խմբեր, որոնց մասնակիցների թիվը կազմել է 47 հոգի: Մասնակիցներն ընտրվել էին ընկերության արտադրանքի սպառողների ցանկից և ներկայացնում էին տարիքային տաբեր խմբեր: Այս հետազոտության յուրահատկություններից էր նաև երեխաների հետ աշխատանքը, քանի որ մեկ ֆոկուս խումբն անցկացվել է 4-14 տարեկան երեխաների հետ:

Հետազոտության արդյունքում «Գրանդ Քենդի» ընկերությանը ներկայացվել է մանրակրկիտ հաշվետվություն ընկերության նկատմամբ հանրային կարծիքի, վերաբերմունքի, ֆիրմային խանութների, մարքեթինգային գործունեության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել է մասնակիցների կողմից տրված նկատառումների հաշվետվություն:

 

«Գրանդ Քենդի»-ի հետ համագործակցությունը հետազոտությունների կարևորությունը արտահայտող լավագույն օրինակներից մեկն է: Մենք գտնում ենք, որ կարևոր է հստակ պատկերացում կազմել շուկայւմ ընկերության դիրքի, վերջինիս նկատմամբ հասարակության կարծիքի վերաբերյալ: Հետազոտությունների շնորհիվ ընկերությունը պարզաբանում է` արդյոք ճիշտ ուղու վրա է, ինչպես նաև կարողանում է կայացնել հիմնավորված որոշումներ: