ICCO

Հետևելով գլոբալիզացիայի մարտահրավերներին, երբ աշխարհի շատ երկրներ դառնում են սոցիալապես ավելի ու ավելի պատասխանատու` «Բի Էս Սի»-ն ICCO-ի հետ համատեղ և հոլանդական Triodos Facet խորհրդատվական ընկերության աջակցությամբ սկսել է Հայաստանի գործարար հասարակության մեջ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարի և սկզբունքների տարածումը: Այդ նպատակով «Բի Էս Սի»-ն իրականացրել է դասընթացներ մասնավոր, հասարակական և պետական հատվածների համար: Դասընթացներին մասնակցել են 60-ից ավելի մասնավոր գործարարներ Հայաստանի տարբեր մարզերից: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ԿՍՊ-ի սկզբունքներին, դրա ընդունման խոչընդոտներին և ներդրման գործընթացներին:

Հիմնվելով հայ գործարարների կողմից ԿՍՊ-ի սխալ ընկալման հանգամանքի վրա` «Բի Էս Սի»-ն և Triodos FACET-ը ICCO-ի աջակցությամբ իրականացրել են ԿՍՊ-ի պիլոտային ծրագիրը, ապա` «Մատակարարների շղթաների կոմերցիոն, տարածաշրջանային և սոցիալական կայունություն» (SUCCESS) ծրագիրը, որի հիմնական նպատակն էր գյուղատնտեսական գործընթացներում ուժեղացնել մատակարարման շղթան: Ծրագրի հիմնական գաղափարախոսությունը այն է, որ մեղրի, լոլիկի և կաթի մատակարարների շղթաների մասնակիցները պետք է պատասխանատու վարքագիծ դրսևորեն իրենց գործողություններում, ինչը կհանգեցնի ոլորտների կայուն զարգացմանը: «Մատակարարների շղթաների կոմերցիոն, տարածաշրջանային և սոցիալական կայունություն» (SUCCESS) ծրագրի նպատակն էր բարելավել Հայաստանի գյուղատնտեսական հատվածի գործունեությունը մատակարարների շղթայի ուժեղացման միջոցով:

Շահագրգիռ անձանց «Բի Էս Սի»-ն ծանոթացրել է ԿՍՊ-ի գործիքներին, որոնք մշակվել էին փորձնական շրջանում և ընդգրկել շահագրգիռ անձանց անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործում, ինչը հանգեցրել է ոլորտի մատակարարների շղթայի ուժեղացմանը և ստեղծել վստահելի հարաբերություններ արժեքների շղթայի դերակատարների միջև: ԿՍՊ-ի բնագավառում նշված գործողությունների հետևողական աշխատանքների արդյունքում «Բի Էս Սի»-ն իրականացրել է «Յուրահատուկ փորձագիտական աջակցություն արժեքների շղթայի առաջատարներին» VALUES ծրագիրը` ուշադրությունը կենտրոնացնելով ԿՍՊ-ի կիրառմանը երեք առաջատար ընկերությունների կողմից, ինչն օրինակ հանդիսացավ Հայաստանի այլ ընկերությունների համար:

 

«Բի Էս Սի»-ն կարևորում է սոցիալական պատասխանատվության դերը, քանի որ սեփական փորձով համոզվել է, որ բիզնեսի արդյունավետության բարձրացման և կայունության գլխավոր գործոններից է սոցիալապես պատասխանատու գործունեության ծավալումը, ինչն ապահովում է անընդմեջ զարգացում: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ն խրախուսում է իր գործընկերների և հաճախորդների կողմից սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառումը` կիսելով իր փորձը և գիտելիքները հայկական կազմակերպությունների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղեցույցի հրատարակման, դասընթացների և սեմինարների անցկացման միջոցով: