Գաղափարի գնահատում

 

Ամբողջ աշխարհում բազմաթիվ հաջողված բիզնեսներ պարտական են հիմնադիրներին, որ «սիրահարված» են եղել իրենց գաղափարին: Տարիների փորձ ունեցող դերձակը հիմնում է կարի արհեստանոց, հաջողություն գրանցած զբոսավարը ստեղծում է իր տուրիստական գործակալությունը, երեխաներին անչափ սիրող մանկավարժը բացում է իր երազանքների զարգացման կենտրոնը կամ կրթական հաստատությունը: Նման օրինակները շատ են: Տարիների երազանքն ու ինքնավստահությունը վճռորոշ դեր ունեն լավ սկզբի համար: Սակայն սա բավարար չէ՝ հատկապես հաշվի առնելով ներկայիս խիստ մրցակցային պայմանները:

 

Առաջին հայացքից լավ թվացող գաղափարն, այնուամենայնիվ գնահատման կարիք ունի: Հնարավոր է, որ այն ամենաշահութաբեր բիզնես գաղափարը չէ, կամ նորարական մոդելի կիրառումը միայն կարող է այն առավել հետաքրքիր դարձնել: Գուցե այդ գաղափարին ինչ-որ ուղղություն, երանգ տրվի, որն ավելի գրավիչ կդարձնի այն` հաճախորդների համար: Ինչի՞ց սկսել, ո՞ւր գնալ, ի՞նչ անել: Բիզնեսի հիմքը մանրամասն մտածված ու հստակ ձևակերպված, աշխատող գաղափարն է ու դրան «սիրահարված» ձեռներեցը:

 

«ՔՈ Բիզնեսը» հենց այն նոր նախագիծը, ֆորմատն է, որ անհրաժեշտ է քեզ: 

 

«ՔՈ Բիզնես»-ի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձառու բիզնես խորհրդատուները կօգնեն քեզ, կուղղորդեն, կսովորեցնեն, կտրամադրեն գործիքներ, նյութեր, կիրառելի ու աշխատող հմտություններ, մեխանիզմներ Քո Բիզնեսի առաջխաղացման համար:

 

Մանրամասներն` այստեղ ... 

Նախնական հանդիպմանը գրանցվելու համար ... 

 

Կապ
captcha