Շուկայի հետազոտության գործիքներ

 

Շուկայի հետազոտույթունն իրականացնելու նպատակը տեղեկությունների հավաքագրման, խմբավորման ու վերլուծության արդյունքում օգտակար տվյալների ստացումն է, որոնց հիման վրա առավել մանրամասն կսահմանես քո ընտրած սեգմենտը և կկազմես մարքեթինգային ռազմավարություն:

 

Գործունեություն ծավալելուց առաջ պետք է ուսումնասիրել նպատակային շուկան և բացահայտել այն սպառողներին, որոնց կհետաքրքրի քո պրոդուկտը: Լուրջ ուշադրություն դարձրու մրցակիցների վերլուծությանը:

 

Շուկայի ուսումնասիրությունը քեզ հնարավորություն կտա հասկանալու.

Արդյո՞ք մարդիկ իրականում ուզում են

Արդյո՞ք կարիքն ունեն

Արդյո՞ք պատրաստ են գնել այն, ինչ պատրաստվում ես առաջարկել

Ինչի՞ն ուշադրություն դարձնել պրոդուկտը ներկայացնելիս

 

Այս հարցերի պատասխանը, ինչպես նաև հետագայում շարունակակն հետևողական շուկայի դիտարկումները հնարավորություն կտան քեզ բիզնեսդ մշտապես պահել հաճախորդների համար ցանկալի ու հասանելի դիրքում, կատարել շտկումներ, կատարելագործել քո պրոդուկտը կամ ծառայությունը և ունենալ մրցակցային առավելություններ:

 

«ՔՈ Բիզնեսը» հենց այն նոր նախագիծը, ֆորմատն է, որ անհրաժեշտ է քեզ: 

 

«ՔՈ Բիզնես»-ի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձառու բիզնես խորհրդատուները կօգնեն քեզ, կուղղորդեն, կսովորեցնեն, կտրամադրեն գործիքներ, նյութեր, կիրառելի ու աշխատող հմտություններ, մեխանիզմներ Քո Բիզնեսի առաջխաղացման համար:

 

Մանրամասներն` այստեղ ... 

Նախնական հանդիպմանը գրանցվելու համար ... 

 

Կապ
captcha