«Երևանի կոնյակի գործարան»

«Երևանի կոնյակի գործարան»-ի հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն կարևորում է ընկերության պահանջներին և կարիքներին համապատասխանող թրեյնինգների մշակումը, քանի որ յուրաքանչյուր ընկերություն ունի իր առանձնահատկությունները և կազմակերպական մշակույթը, որոնք հարկավոր է հաշվի առնել դասընթացների ծրագիրը մշակելիս:

«Բի Էս Սի»-ն 22 տարիների ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքը փոխանցում է «Երևանի կոնյակի գործարան»-ի անձնակազմին՝ մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, դասընթացների անցկացման, ընկերության կարողությունների զարգացման միջոցով:

 

«Երևանի կոնյակի գործարան» ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն անցկացրել է «Ժամանակի արդյունավետ կառավարում», «Ներկայացման հմտություններ», «Մոտիվացիա», «Համակարգչային հմտություններ», «Սկսնակների համար աշխատանքային օրենսգրքի հիմունքներ», «Կուտակային կենսաթոշակների հարցադրումներ», «Անձնակազմի արդյունավետ կառավարում» թեմաներով թրեյնինգներ:

Ժամանակի արդյունավետ կառավարման թրեյնինգի նպատակն է եղել ոչ միայն բարձրացնել աշխատակիցների ժամանակի խնայողությունը աշխատանքում, այլ նաև աշխատանքից դուրս: Թրեյնինգն անցկացվել է «Երևանի կոնյակի գործարան»-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցների համար: Ընկերության աշխատակիցների ներկայացման հմտությունների բարելավման նպատակով «Բի Էս Սի»-ն իրականացրել է երկու փուլից բաղկացած թրեյնինգ: Առաջին փուլում իրականացվել է աշխատակիցների` Power Point ծրագրին տիրապետման գնահատում, ինչի շնորհիվ թրեյնինգը մշակվել է` հիմնվելով աշխատակիցների կարիքների վրա: Հաշվի առնելով մասնակիցների մեծ քանակը` աշխատակիցները բաժանվել էին երկու խմբի, որպեսզի ապահովվի թրեյնինգի բարձր արդյունավետությունը յուրաքանչյուր աշխատակցի համար: Թրեյնինգի ընթացքում աշխատակիցները ձեռք են բերել լսարանի առջև ներկայացման հմտություններ և հնարավորություն են ունեցել օգտագործելու այդ հմտությունները թրեյնինգի մասնակիցների համար ներկայացումների իրականացման միջոցով:

«Երևանի կոնյակի գործարան» ընկերության աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման նպատակով «Բի Էս Սի»-ն մշակել է մոտիվացիայի բարձրացմանն ուղղված թրեյնինգ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներին ներկայացվել են աշխատակազմի մոտիվացիայի բարձրացման մեթոդներ, ինքնամոտիվացման բարձրացմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև գործնական օրինակներ:

 

«Երևանի կոնյակի գործարան»-ի համար նախատեսված «Բի Էս Սի»-ի բոլոր թրեյնինգներն ուղղված են գործնական գիտելիքների միջոցով ընկերության անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացմանը, արդյունքում` ընկերության աշխատակիցների կատարողականի բարելավմանը: