EBRD SBS

1994 թվականից մինչ օրս «Բի Էս Սի»-ի ռազմավարական գործընկեր է հանդիսանում «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը: Երկար տարիների համատեղ աշխատանքի ընթացքում «Բի Էս Սի»-ն աջակցել է «ՇԱՆԹ» հեռուստաընկերությանը բիզնես ծրագրի մշակման, հետազոտությունների իրականացման, գործընկերների հետ երկարատև հարաբերությունների հաստատման և մարքեթինգային խորհրդատվության հարցերում:

 

Հիմնադրման առաջին տարիներին ընկերությունը հիմնականում գործում էր Շիրակում: Երևանի մասնաճյուղի բացման համար «Բի Էս Սի»-ի կողմից մշակվել է 5 տարվա բիզնես ծրագիր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարար խորհրդատվական ծառայություններ» (այժմ` Աջակցություն փոքր բիզնեսին) ծրագրի ֆինանսավորմամբ «ՇԱՆԹ» հեռուստաընկերության համար «Բի Էս Սի»-ն իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն` տարբեր հեռուստաալիքների նկատմամբ հեռուստադիտողների վերաբերմունքը բացահայտելու նպատակով: Հետազոտության արդյունքներն օգնեցին «ՇԱՆԹ» հեռուստաընկերությանը ծառայությունների որակը հեռուստադիտողների սպասելիքներին համապատասխանեցնելու և հիմնավորված մարքեթինգային միջոցառումներ իրականացնելու հարցերում:

Քանի որ «ՇԱՆԹ» ընկերությունը ծավալում է բազմաբնույթ գործունեություն` հեռուստա-ռադիո հեռարձակում, ֆիլմերի նկարահանում, համերգների կազմակերպում, հեռուստատեսային ծրագրերի պատրաստում և այլն, ուստի հարկավոր էր ընկերության գործունեության տեսանելիության ապահովում նաև համացանցում: Այդ նպատակով «Բի Էս Սի»-ի կողմից մշակվել է մարքեթինգային գործողությունների համալիր` ներառյալ թվային մարքեթինգի միջոցով համացանցում ընկերության տեսանելիության ապահովում:

 

«Բի Էս Սի» ընկերությունը կարևորում է նմանատիպ երկարաժամկետ ռազմավարական համագործակցությունները, քանի որ մենք գտնում ենք, որ արդյունավետ գործունեության նախադրյալներից է վստահության վրա հիմնված գործընկերական կապերի հաստատումը: