ՓՄՁ ԶԱԿ

«Բի Էս Սի»-ն վստահ է, որ Հայաստանի տնտեսության զարգացման գրավականներից մեկը գործարարության, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսի զարգացումն է: «Բի Էս Սի»-ն ձգտում է աջակցելու սկսնակ գործարարներին մասնագիտական գիտելիքների բարելավման միջոցով, ինչպես նաև նրանց հետ կիսում է իր 21 տարվա փորձը, ինչի արդյունքում սկսնակ գործարարները կարճ ժամկետներում ստանում են նպատակային խորհրդատվություն և կառուցում իրենց բիզնեսը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓՀԳՀ գրասենյակ), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ «Աջակցություն սկսնակ գործարարների ձեռներեցությանը» համատեղ ծրագրի շրջանակներում, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ծրագրի մասնակիցների համար իրականացնում է դասընթացներ, որոնց շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն վերապատրաստում անցնելու բիզնեսի պլանավորման և կառավարման, գործարարության, մարքեթինգի, պետական գրանցման ընթացակարգերի, հարկային դաշտի, հաշվապահության և այլ թեմաների շուրջ: Դասընթացների արդյունքում մասնակիցները ծանոթանում են Հայաստանի բիզնես միջավայրի առանձնահատկություններին և ձեռք բերում սեփական բիզնեսը հիմնելու համար անհրաժեշտ հմտություններ: «Բի Էս Սի»-ի խորհրդատուների աջակցությամբ մասնակիցները մշակում են իրենց բիզնես ծրագրերը, որոնք հետագայում ներկայացվում են «ՓՄՁ ԶԱԿ»-ի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Խորհրդատուներն անցկացնում են անհատական խորհրդատվություն յուրաքանչյուր մասնակցի հետ և խորապես ուսումնասիրում այն ոլորտը և բիզնեսը, որում ցանկանում է ներառված լինել մասնակիցը: Վերջնական բիզնես ծրագրերից ընտրվում են ամենաիրատեսականները և ֆինանսավորվում ցածր տոկոսային վարկերով: «Բի Էս Սի»-ն պատասխանատու է նաև բիզնեսը հիմնելու պահին մասնակիցներին խորհրդատվություն տրամադրելու և մենթորության համար:

2015թ. հուլիսի դրությամբ 133 մասնակիցների շնորհվել է «Աջակցություն սկսնակ գործարարների ձեռներեցությանը» դասընթացի ավարտական հավաստագիր, իսկ ֆինանսավորում են ստացել 51 մասնակիցներ, որոնք վեց ամսվա ընթացքում բիզնեսի կառավարման և զարգացման խորհրդատվություն և աջակցություն են ստացել «Բի Էս Սի»-ի մասնագետների կողմից: