USAID CAPS

«Բի Էս Սի»-ն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հայաստանի մասնավոր մրցունակ հատված» (Competitive Armenian Private Sector-CAPS) ծրագրի շրջանակներում իրականացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (Union of Information Technology Enterprises-UITE) 2010-2013 թվականների ռազմավարության մշակում:

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հիմնական նպատակն է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի (ՏՀՏ) ձեռնարկությունների տնտեսական շահերի պաշտպանությունը, բիզնեսի խթանումը և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսումը: Քանի որ «Բի Էս Սի»-ն մատուցում է կառավարման խորհրդատվության ծառայություններ ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների համար, ուստի մենք կարևորում ենք ԻՏՁՄ-ի հետ ռազմավարական համագործակցությունը և ձգտում իրականացնելու ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համատեղ ծրագրեր: ԻՏՁՄ-ի և «Բի Էս Սի»-ի գործունեության նպատակների համապատասխանությունը բարձրացնում է համագործակցության արդյունավետությունը: «Բի Էս Սի»-ն դարձել է ԻՏՁՄ-ի լիիրավ անդամ 2015 թվականին և ակտիվորեն մասնակցում է վերջինիս կողմից կազմակերպվող միջոցառումներին:

ԻՏՁՄ-ի 2010-2013 թվականների ռազմավարության մշակումը կազմակերպությունների միջև երկարատև ռազմավարական համագործակցության հիմքն է եղել, որի արդյունքում ԻՏՁՄ-ի համար մշակվել է իր առաքելությունը և տեսլականը, իրականացվել շուկայի արտաքին և ներքին գործոնների գնահատում, կազմակերպության զարգացման հնարավորությունների բացահայտում, քսանամսյա գործողությունների ծրագրի մշակում:

 

«Բի Էս Սի»-ն գտնում է, որ ընկերության ռազմավարությունը գործունեության հաջողության գրավականներից մեկն է, քանի որ կարևոր է հստակ պատկերացում կազմել, թե ինչպես է կազմակերությունը պատկերացնում իր զարգացման ապագան, և որոնք են նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները:

 

Ռազմավարության մշակման գործընթացում «Բի Էս Սի»-ն ներգրավում է պատվիրատու ընկերության անձնակազմին` կազմակերպելով քննարկումներ, մտագրոհներ, թիմային խաղեր: