«Վօլօ»

«Բի Էս Սի»-ն ձգտում է նպաստել Հայաստանում նորարար տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը` տեղական ընկերություններին արտասահմանում գործընկերներ և հաճախորդներ գտնելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի արտասահմանյան ընկերությունների համար հայաստանյան շուկայում իրենց ծառայությունների վաճառքի իրականացման միջոցով:

 

Վերջին շրջանում հաջողված օրինակ է «Վօլօ» (Volo) ընկերության հետ ռազմավարական համագործակցությունը, որի շրջանակներում «Բի Էս Սի»-ն «Վoլo»-ի համար գործընկերներ է փնտրում Կանադայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Վերջերս կնքվել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր «Վoլo» ընկերության և Կանադայում ՏՏ ոլորտում գործող այլ ընկերության միջև: «Բի Էս Սի»-ն իրականացրել է «Վoլo» ընկերության համար համապատասխան գործընկերների որոնում, ծառայությունների ներկայացում, ինչպես նաև ներգրավված է եղել բանակցությունների և պայմանագրի կնքման աշխատանքներում:

«Բի Էս Սի»-ն հավատում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներուժին, քանի որ գտնում է, որ մեր մասնագետների որակավորումը բավականին բարձր է և համապատասխանում է արտասահմանյան ընկերությունների պահանջներին: Աջակցելով ՏՏ ոլորտի ընկերություններին արտերկրում գործընկերներ փնտրելու և գործնական կապեր հաստատելու հարցում` «Բի Էս Սի»-ն նպաստում է ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների զբաղվածությանը, ինչի արդյունքում մեծանում է այդ ընկերությունների շահութաբերությունը, և համապատասխանաբար՝ նրանք կարողանում են ավելի լավ աշխատանքային պայմաններ առաջարկել ՏՏ ոլորտի մասնագետներին: Տվյալ գործունեությամբ «Բի Էս Սի»-ն ոչ միայն փորձում է զարգացնել ՏՏ ոլորտը Հայաստանում, այլ նաև նպաստել Հայաստանի «ուղեղներ»-ի արտահոսքի կրճատմանը: