«Համաշխարհային բանկ»

Հայաստանի պետական ոլորտի հետ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի»-ն ՀՀ արդարադատության նախարարության (Ministry of Justice of the RA) «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» (Judicial Projects Implementation Unit) պետական հիմնարկի հետ իրականացրել է «Համաշխարհային բանկ»-ի (World Bank) կողմից ֆինանսավորվող «ՀՀ փաստաբանական դպրոցի դասընթացների և անվճար իրավաբանական օգնության ծառայությունների մասով կայուն նախաձեռնություններ» զարգացման ծրագիրը:

 

«Բի Էս Սի»-ն կարողացել է հստակ գնահատական տալ շուկայում իրավական ոլորտի դասընթացների պահանջարկի վերաբերյալ, քանի որ 22 տարի է, ինչ կազմակերպում է կորպորատիվ և բաց դասընթացներ և լավ տեղեկացված է շուկայի առանձնահատկություններից:

 

Ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունները ներառում են դասընթացների պահանաջարկի ուսումնասիրություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում, Փաստաբանական դպրոցի համար 5 տարվա բիզնես ծրագրի մշակում և կայուն ֆինանսավորմանն ուղղված գործառնական ձեռնարկի մշակում:

Հետազոտության ընթացքում իրականացվել են դեմառդեմ հարցազրույցներ իրավաբանների, փաստաբանների, իրենց աշխատանքում իրավական դաշտի հետ առնչություն ունեցող մասնագետների հետ: Իրավական ոլորտի դասընթացների նկատմամբ պահանջարկն ավելի խորապես գնահատելու համար իրավաբանների, փաստաբանների, հաշվապահների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և այլնի հետ անցկացվել են ֆոկուս խմբեր: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ, ինչպես նաև 5 տարվա գործողությունների ծրագիր:

 

«Բի Էս Սի»-ն տարիներ շարունակ պարբերաբար իրականացնում է տարբեր ոլորտի մասնագետների կարողությունների և գիտելիքների զարգացման ծրագրեր, կազմակերպում է դասընթացներ, քոուչինգ, ֆորումներ, կրթության ոլորտում հետազոտություններ և այլն: Համաշխարհային բանկի այս ծրագիրը նպաստում է Հայաստանում իրավական ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանը: «Բի Էս Սի»-ի կողմից կատարված հետազոտության հիման վրա «Փաստաբանական դպրոց»-ը ստացավ շուկայական իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատական, որի հիման վրա ավելի իրատեսական և հիմնավորված գործողություններ և որոշումներ են նախատեսվել ընկերության 5 տարվա բիզնես ծրագրում: