ԱՄՆ Խաղաղության կորպուս

«Բի Էս Սի»-ն, տարիների փորձ ունենալով կառավարման խորհրդատվության ոլորտում, մեծ կարևորություն է տալիս ծրագրերի գնահատման գործընթացին, ինչի արդյունքում բացահայտվում են այն դրական և բացասական գործոններն ու շեղումները, որոնք ազդեցություն են ունեցել իրականացված ծրագրի արդյունքների վրա: Կարևորագույն գործոններից մեկը նաև բաց թողնված օգուտն է, որը հաճախ դժվար նկատելի է լինում ծրագրի իրականացման փուլում:

 

«Բի Էս Սի»-ն իրականացրել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի «Կամավորականների փոքր նախագծերի աջակցություն» ծրագրի գնահատումը: «Բի Էս Սի»-ն գնահատել է 15 ծրագիր, որոնք իրականացվել են ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորականների և գործընկերների կողմից 2009-2012 թվականներին: «Բի Էս Սի»-ի կողմից գնահատվել է ծրագրերի կայունությունը, ծրագրերին վերաբերող ցանկացած գործողություն և գործընթաց:

 

Գնահատման նպատակն էր հասկանալ ծրագրերի ազդեցությունը համայնքների վրա և բացահայտել այն գործոնները, որոնք նպաստում են ծրագրերի կայունությանը և հաջողությանը: Ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի»-ն իրականացրել է դաշտային աշխատանքներ 15 փոքր նախագծերի աջակցության ծրագրերի մասով, դեմ առ դեմ հարցազրույցներ է անցկացրել ծրագրի շահագրգիռ կողմերի, գործընկերների, փոքր նախագծերի աջակցության ծրագրերի հանձնաժողովի անդամների և ԱՄՆ Խաղաղության կորպուսի Հայաստանի անձնակազմի հետ: Ծրագրի շահառուների հետ անցկացվել են ֆոկուս խմբեր՝ ավելի խորը գնահատական տալու և քննարկման արդյունքում այլ գործոններ բացահայտելու նպատակով: Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել են երեք քեյս սթադիներ և հետագա գործողությունների համար նախատեսված առաջարկություններ, որոնք նույնպես հիմնված էին կատարված վերլուծությունների վրա:

 

Տվյալ ծրագրի լավագույն արդյունքը նպատակային առաջարկություններն են, որոնք երաշխավորում են 15 փոքր նախագծերի աջակցության ծրագրերի գործունեության զարգացումը և անհրաժեշտ փոփոխությունների ու բարելավումների հիմնավորումը փաստերով:

 

Բացի այդ` գնահատման արդյունքները դրական են անդրադարձել ողջ ծրագրի ելքի վրա՝ ծրագրի շահառուների համար ապահովելով կայուն և գրագետ զարգացում: