Պատմություն
«Բի էս Սի»-ի հաջողության պատմությունը

Հաջողությունը պահանջում է համբերություն և վճռականություն: Հեշտ է գրանցել և սկսել որևէ բիզնես, սակայն պահանջվում են խելացի, վստահ, հաշվարկված քայլեր` կայուն և հաջողակ ընկերություն ստեղծելու համար:

Շատերը «Բի էս Սի»-ն ընկալել են որպես Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող կազմակերպություն: Թեև «Բի էս Սի»-ի հիմքերը դրվել են Եվրոպական Միության ՏԱՍԻՍ (Technical Assistance to the Commonwealth of Independent States-TACIS) ծրագրի կողմից և այն հանդիսանում է ՏԱՍԻՍ-ի ամենահաջողված ծրագրերից մեկը ԱՊՀ երկրներում, սակայն արդեն 20 տարի «Բի էս Սի»-ն ինքնաֆինանսավորվող և կայուն ընկերություն է:

«Բի էս Սի»-ի պատմությունը սկսվում է 90-ականներից, երբ Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպությունը` GTZ-ը (ներկայումս` GIZ), Նիդերլանդների Triodos Facet ընկերության հետ համատեղ հիմնադրեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործակալությունը (SME Development Agency in Armenia-SMEDA)` Հայաստանում գործող ՓՄՁ-ներին դասընթացներ և խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով: Որոշ ժամանակ անց SMEDA-ն վերանվանվեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամ (Armenian Foundation for Small and Medium Enterprises-AFSME):

1995 թվականին ԵՄ TACIS ծրագրի երկու նախագծեր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամը (AFSME) և Բիզնեսի հաղորդակցման կենտրոնը (Business Communication Center-BCC), միավորվեցին նոր կազմակերպություն հիմնելու նպատակով: Ստեղծվեց Հայաստանում Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (Armenian Business Support Center-ABSC), որի նպատակն էր ՓՄՁ-ներին և դրանց արտասահմանյան գործընկերներին մատուցել բարձրակարգ բիզնես ծառայություններ: Քանի որ 1996թ. ՏԱՍԻՍ ծրագրի ֆինանսավորումն ավարտվում էր, հարց առաջացավ՝ շարունակել արդյոք գործունեությունը, ու եթե այո, ապա ինչպես: Քննարկումների արդյունքում կազմակերպության մի քանի աշխատակիցներ միավորվեցին Հայաստանում ուժեղ, կայուն և որակյալ խորհրդատվական մասնավոր ընկերություն ստեղծելու գաղափարի շուրջ:

Եվ այսպես, 1996թ-ին հիմնադրվեց «Բի էս Սի»-ն՝ Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC-Business Support Center) կառավարման խորհրդատվական և բիզնես դասընթացների ծառայություններ մատուցող ընկերությունը: «Բի էս Սի»-ին գործունեության առաջին տարիներին համագործակցում էր Triodos Facet-ի հետ` իրականացնելով Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր: Այդ տարիներին ընկերության անձնակազմը կարողացավ մասնագիտական աճ ապրել, քանի որ Triodos Facet ընկերության հետ համագործակցության շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր դասընթացների, ինչի արդյունքում կարողացան կուտակել հարուստ գիտելիքներ` խորհրդատվական շուկայում որակյալ գործունեություն ծավալելու համար:

Ընդհուպ մինչև 1998թ. TACIS-ը շարունակում էր ընկերության մասնակի ֆինանսավորումը: Այդ ընթացքում ընկերության աշխատակիցները ակտիվորեն շարունակում էին ծառայություններ մատուցել ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի շուկայում: Սակայն 1998թ. ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը դադարեց, ինչի արդյունքում աշխատակիցներից շատերը դուրս եկան կազմակերպությունից: Մնաց աշխատակազմի մի մասը, որոնց թվում էր նաև «Բի էս Սի»-ի ներկայիս տնօրեն Սամվել Գևորգյանը:

Նա գտնում էր, որ ներդրված ժամանակը, ռեսուրսները և ջանքերը կարդարացվեն և հավատում, որ հաջողությունը դեռ առջևում է: Սամվել Գևորգյանը AFMSE-ում ընդունվել էր աշխատանքի որպես կրտսեր խորհրդատու և Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող էր: Նա վստահ էր ու հավատում էր, որ կարող է ստեղծել այնպիսի ընկերություն, որը կնպաստի Հայաստանում կառավարման խորհրդատվության շուկայի կայացմանը: Այդ իսկ պատճառով նա վճռական տրամադրվածությամբ շարունակեց աշխատանքը նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունը գտնվում էր ծանր վիճակում, արտաքին ֆինանսավորման աղբյուրներ չկային, թվում էր` հայկական ընկերություններն ընդհանրապես չեն գիտակցում, որ պրոֆեսիոնալ խորհրդատվության կարիք ունեն, որպեսզի կարողանան ամրապնդել իրենց բիզնեսը և դուրս գալ ճգնաժամից:

«Բի էս Սի»-ի համար չափազանց կարևոր փուլ հանդիսացավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development-AED) կողմից հայտարարված մրցույթին մասնակցությունը և հաղթանակը: Շնորհիվ այդ հաղթանակի, ի լրումն մասնավոր հատվածի ընկերությունների համար մատուցվող ծառայությունների՝ «Բի էս Սի»-ն կարողացավ ոտքի կանգնել որպես կայուն ընկերություն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Մարքեթինգի, կառավարման, հաշվապահության և արդյունավետ բիզնես վարելու համար անհրաժեշտ այլ թեմաներով դասընթացներ կազմակերպելով և բիզնես պլաններ մշակելով հարյուրավոր ՓՄՁ-ների համար` «Բի էս Սի»-ն իր կարևոր դերակատարումն ունեցավ բազմաթիվ աշխատատեղերի, մարզային ձեռնարկությունների և եկամուտի նոր աղբյուրների ստեղծման գործում:

«Բի էս Սի»-ն Հայաստանում առաջին խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունն էր, որ իր փորձը, գիտելիքները, աշխատանքի ոճը տարածեց մարզային բիզնես ծառայություններ մատուցող կենտրոնների միջև` GTZ-ի հետ Սյունիքի և Տավուշի մարզերում իրականացված ծրագրերի շրջանակներում:

Մեր գործունեությամբ մենք ձգտում ենք ոչ միայն արժևորելու, այլ նաև նպաստելու մարզերի հավասարաչափ զարգացմանը: 22 տարիների ընթացքում Սամվել Գևորգյանը գործնական այցերով եղել է Հայաստանի 850 համայնքներում և ձգտում է այցելել մնացած 100 համայնքները ևս՝ տնտեսական ակտիվությանը նպաստող ծրագրերի իրականացման շրջանակներում: Բացի այդ` «Բի էս Սի»-ն մշտապես եղել է «մասնագետների դարբնոց»: 22 տարիների ընթացքում ընկերությունում աշխատել են 111 մասնագետներ, որոնց մեծ մասն այժմ աշխատում է հեղինակավոր միջազգային ընկերություններում և կազմակերպություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Բի էս Սի»-ն հպարտանում է, որ իր ներդրումն է ունեցել կառավարման խորհրդատուների մասնագիտական զարգացման մեջ և մինչ օրս ձգտում է աշխատելու սկսնակ մասնագետների` երիտասարդների հետ, քանի որ գտնում է, որ կարող է փոխանցել հարուստ փորձն ու գիտելիքը, ինչպես նաև ընձեռել սեփական կարողությունները դրսևորելու հնարավորություն: Մենք միշտ բաց ենք մեր փորձը և գիտելիքները մեր գործընկերների հետ կիսելու հարցում` երկրորդ պլան մղելով մրցակցությունը և արժևորելով երկարաժամկետ համագործակցությունը: Մենք պատրաստ ենք օգնելու աջակցել խորհրդատվական շուկայի դերակատարներին, մեր գործընկերներին, հաճախորդներին, քանի որ գիտելիքների, փորձի փոխանցման և փոխանակման շնորհիվ մենք նպաստում ենք շուկայում ծառայությունների որակի բարձրացմանը և կառավարման խորհրդատվության նկատմամբ դրական ընկալման ձևավորմանը:

«Բի էս Սի»-ի հաջողության գրավականը հավատն է առ այն, որ աշխատասիրության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթահարել առաջացող բոլոր խոչընդոտները, ձգտել գերազանցության: Շուկայի հետ մշտական կապի պահպանման և հավատարիմ գործընկերական կապերի ստեղծման արդյունքում այսօր «Բի էս Սի»-ն ներկայանում է որպես ուժեղ, կայուն և վստահելի ընկերություն, որն իրականացնում է զարգացման ծրագրեր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ, մատուցում մասնագիտական զարգացման և խորհրդատվական ծառայություններ շուկայի առաջատար ընկերություններին և ՓՄՁ-ներին, առաջարկում լուծումներ նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և իր գործունեությամբ նպաստում է շուկայում բիզնես մշակույթի զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք հավատում ենք, որ ունենալով հարուստ պատմություն` կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հասնել անսահման հաջողության:

Գործունեության աշխարհագրություն
Շիրակում «Բի Էս Սի»-ն իրականացրել է 62 ծրագիր: Մեր վերջին նախագիծն Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Կովկասում CARE International-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրն էր, որտեղ «Բի Էս Սի»-ն աշխատել է որպես խորհրդատու տեղական ձեռնարկությունների բիզնես հմտությունները զարգացնելու և քոուչինգի ծառայություններ մատուցելու ուղղությամբ:
Լոռիում «Բի Էս Սի»-ն իրականացրել է գործարար աջակցության և համայնքային զարգացման ավելի քան 60 ծրագիր: «Առաքելություն Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող մեր ընթացիկ ծրագիրն ուղղված է աջակցելու հաշմանդամներին սկսել իրենց սեփական բիզնեսը` զինելով նրանց բիզնեսի կառավարման և մարքեթինգային հմտություններով:
Տավուշի մարզում «Բի Էս Սի»-ն իրականացրել է 125 նախագիծ, որոնցից ամենանշանակալիները` գյուղատնտեսության ոլորտում: Ներկայումս «Բի Էս Սի»-ն «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի հետ համագործակցությամբ իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող երկարաժամկետ ծրագիր` հիմնելով և ամրապնդելով գյուղատնտեսական կոոպերատիվներ 15 գյուղական համայնքներում:
Արագածոտնի մարզում «Բի Էս Սի»-ն աջակցել է տեղական վերամշակման գործարաններին` բիզնեսի պլանավորման ծառայություների մատուցմամբ, ֆերմերներին` կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ակտիվ գործունեությամբ և այլն: Ընդհանուր առմամբ, «Բի Էս Սի»-ն ներգրավված է եղել Արագածոտնի մարզի 22 տարբեր ծրագրերում:
Թեև Կոտայքի մարզը մոտ է մայրաքաղաքին, այնուամենայնիվ, գոյություն ունեն բազմաթիվ մարտահրավերներ, որոնց հետ առնչվում են տեղական բիզնեսները, և հենց այս ուղղությամբ է «Բի Էս Սի»-ն գործադրել իր ջանքերը` իրականացնելով 32 ծրագիր: «Առաքելություն Հայաստան»-ի հետ համատեղ մեր ընթացիկ ծրագիրն ուղղված է աջակցելու հաշմանդամներին սկսել իրենց սեփական բիզնեսը:
Արմավիրի մարզում «Բի Էս Սի»-ն իրականացրել է երկրի տնտեսության գերակա ոլորտին` գյուղատնտեսությանը վերաբերող 28 ծրագիր: Վերջին շրջանի ծրագրերից է ԱՄՔՈՐ-ի կողմից իրականացված «Կոոպերատիվների կայունացում և գյուղատնտեսության զարգացում» գնահատումը, որտեղ «Բի Էս Սի»-ն վերլուծել է ծրագրի արդյունքների համապատասխանությունը նախապես սահմանված նպատակներին:
Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի ընդհանուր թիվն ավելի քան 40 է: Վերջին ծրագիրը Վարդենիսի շրջանում ՄԱԶԾ-ի «Արևելյան կլիմա» նախագծի գնահատումն էր, որի ընթացքում «Բի Էս Սի»-ն գնահատել է 10 համայնքներ սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից` հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայական փոփոխությունների հետևանքով բնական ռեսուրսների և լեռնային էկոհամակարգերի կառավարմանը:
Քանի որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում կենտրոնացած է ռեսուրսների և բիզնեսի հիմնական մասը, ուստի «Բի Էս Սի»-ն իրականացրել է 340 ծրագիր ՏՏ, բանկային և ֆինանսական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում` հանդիսանալով արժեքավոր գործընկեր շատ ընկերությունների համար:
«Բի Էս Սի»-ն երկար տարիներ է, ինչ գործունեություն է ծավալում Արարատի մարզում և իրականացրել է ավելի քան 69 ծրագիր: Վերջերս իրականացված ծրագրի շրջանակներում կատարվել է իրագործելիության ուսումնասիրություն և բիզնես պլանի նախագծում Վեդի քաղաքում թափոնների կառավարման գործարանի ստեղծման համար:
Վայոց ձորի մարզում «Բի Էս Սի»-ն իրականացրել է ավելի քան 55 ծրագիր: Մեր վերջին նախագիծն իրականացվել է «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի հետ համագործակցության շրջանակներում, որտեղ «Բի Էս Սի»-ն անմիջականորեն աշխատել է հեռավոր համայնքների կանանց հետ` խրախուսելով նրանց ներգրավվածությունը տնտեսական գործունեության, հատկապես ջերմոցներ հիմնելու և կառավարելու գործունեության մեջ:
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat. Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat nulla facilisis at vero eros
Սյունիքի մարզն առավել խիտ բնակեցվածն է երկրում, և հենց այստեղ է «Բի Էս Սի»-ն իրականացրել զանգվածային միջամտություն` իրականացնելով ավելի քան 138 ծրագիր: Մեր վերջին ծրագիրն ուղղված էր Սյունիք գյուղում մրգերի և բանջարեղենի վերամշակման գործարանի ստեղծման համար համապարփակ բիզնես ծրագրի նախագծմանը:

Կապ