SALESmarathon

Հայաստանում բիզնեսի զարգացման, կայունության ու վաճառքների աճի ապահովումը խթանող նոր նախագիծ է մեկնարկում՝ SALESmarathon: Նախագիծը թրեյնինգների, սեմինարների եւ ուսուցողական բոլոր գործիքների համախումբ է:

Banks.am-ը մանրամասներ է ներկայացնում նախագծի ձեւաչափի, նպատակների ու դրան մասնակցելու վերաբերյալ:


***


SALESmarathon. նպատակն ու մեթոդները

 

Մարաթոնային մրցավազքի ավարտական կետին հասնելու համար 42 կմ է անհրաժեշտ, իսկ SALESmarathon-ը 42 տարբեր ձեւաչափերից կազմված նախագիծ է՝ ուղղված վաճառքների մշակույթի զարգացմանը Հայաստանում:

 

Մեթոդները, որոնք արդյունավետ աշխատում էին նախկինում, այլեւս արդիական չեն՝ վաճառքի նույն գործիքներ, սկզբունքներ, թիրախային ընդգրկումներ եւ այլն։ Բիզնեսներին անհրաժեշտ են նոր մոտեցումներ՝ իրական հաճախորդներին հասնելու եւ ներգրավելու համար։

 

Նորարարական ծրագրի ուսուցողական գործընթացը հիմնվում է հստակ դեպքերի եւ իրավիճակների վրա՝ հստակ մատնանշված ընկերություն, հստակ վաճառքի տեխնիկա, հստակ կիրառում եւ հստակ արդյունքներ։ Միայն այս դեպքում է հնարավոր ամբողջ վաճառքի մարաթոնը անցնել ու հաղթել։

 

SALESmarathon–ի նպատակներից մեկը մասնակիցներին իրական փորձ փոխանցելն է, ինչն էլ հնարավորություն կտա ստեղծել ներկայի եւ ապագայի վաճառքների անհատական համակարգի հիմքը։

 

 

 

Առաջին ձեւաչափը

 

Նախագծի առաջին՝ «Start» ինտերակտիվ ձեւաչափը ներառելու է 7 իրական դեպք, երբ կիրառվել են վաճառքի տարբեր տեխնիկաներ՝ արդյունքում գրանցելով 100-500% աճ։ Առաջին հատվածի ողջ բովանդակության մեջ տեղ են գտել նախագծի հեղինակ Սամվել Գեւորգյանի ստեղծած եւ պրակտիկայում օգտագործած մեթոդները, որոնց տիրապետելու դեպքում ձեռներեցները հնարավորություն կունենան ավելացնել հասույթի թվերի վերջին զրոները՝ 7 վաճառքի տեխնիկայով, 70 նոր գաղափարներով, 700 տոկոս մոտիվացիայով։ Հեղինակն այս ծրագիրն իրագործում է թրեյնինգային Quick Start ընկերության շրջանակում։

 

«Start» ձեւաչափը իրենից ներկայացնում է «7 Տեխնիկա` Ավելացնելու Վաճառքները Անորոշության Պայմաններում» 3 օրյա թրեյնինգ, որը իրականացվելու է ինտերակտիվ եղանակով` հնարավորություն տալով մասնակիցներին ազատ արտահայտել իրենց մտքերը, գաղափարները, մոտեցումները, մտահոգություններն ու առաջարկությունները: Կիրառվող խմբային եւ անհատական աշխատանքները, մտագրոհները, տեխնիկաների պրակտիկ փորձարկումներն ու վերլուծությունները մասնակիցներին օգնելու են յուրացնել այն գործիքները, որոնք բարձրացնում են վաճառքի գործարքի միջին արժեքը՝ հատկապես արտակարգ պայմաններում։

 

 

Ինչպես մասնակցել

 

SALESmarathon-ը իրականացվելու է օնլայն, ուստի դրան կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում բնակվող ձեռներեցները, սկսնակները, բիզնեսի սեփականատերերը, տնօրենները, վաճառքի մենեջերները, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր ուզում են ոչ միայն պահպանել իրենց վաճառքները Covid 19-ի ընթացքում, այլեւ՝ բարձրացնել լրիվ նոր մակարդակի։

 

Ամենակարեւոր, առարկայական օգուտը, որ կարող են քաղել մասնակիցները վաճառքների ծավալների աճն է՝ ոչ թե ցանկացած գնով, այլ՝ մեծացնելով շահույթը։ Բացի այդ, նախագծի անդամները կունենան իրենց անձնական գործողությունների պլանը։ Մասնակիցները կարող են դառնալ նաեւ Quick Start Community-ի անդամ։ Այս դեպքում հնարավորությունների լայն ընտրություն կա՝ մասնակցել վարպետության դասերի, փորձի փոխանակման երեկոների, պանելային քննարկումների եւ մի շարք նեթվորքինգային միջոցառումների՝ բացարձակապես անվճար։

 

Դիմելու եւ գրանցվելու ընթացակարգերը եւս պարզեցված են։ Պարզապես անհրաժեշտ է հետեւել հղմանը կամ կապ հաստատել Quick Start թիմի հետ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (077) 59 39 59, (044) 59 39 59։